Տավուշում բախվել են Kia-ն ու Opel-ը. 4 վիրավորների մեջ կան անչափահասներ, որոնցից մեկը եղել է մեքենաներից մեկի վարորդը

Այսօր՝ հոկտեմբերի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 12:10-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին՝ Թեղուտ-Հաղարծին հատվածում բախվել են «Opel» և «Kia» մակնիշի ավտոմեքենաները, հաղորդում է shamshyan.com-ը։ Վթարի հետևանքով 4 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Դիլիջան» բժշկական կենտրոն: Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվորեն ժամանած ՀՀ ներքին գործերի նախարարության […]
Մերձավանում սպանության գործով հայտնաբերված իրերից անջատված ԴՆԹ-ները համընկնում են Գևորգ Հարությունյանի ԴՆԹ–ին

Մերձավանում տեղի ունեցած սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում ստացվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացությունը, համաձայն որի՝ կատարված խուզարկության ժամանակ հայտնաբերված իրերի, մասնավորապես՝ հեռադիտակի մակերեսից և ուսակապիչից, կարմիր գույնի ձեռնոցներից անջատված ԴՆԹ-ները համընկնում են Գ.Հ.-ին բնորոշ գենետիկական բնութագրին։ Այս մասին հայտնում է Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը։
Վարդան Ղուկասյանը երկու ամսով կալանավորվեց

Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը երկու ամսով կալանավորվեց։ Վարդան Ղուկասյանի խափանման միջոցի կալանավորման միջնորդություննը մակագրվել էր Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վարդգես Սարգսյանին։ Երեկվանից մինչև լուսադեմ Հակակոռուպցիոն դատարանը քննում էր Ղուկասյանին կալանավորելու միջնորդությունը։ Երեկվանից Հակակոռուպցիոն դատարանը քննում է Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանին կալանավորելու միջնորդությունը, լսումներն ավարտվել են գրեթե լուսադեմին։ Նշենք, որ երեկ մեծաթիվ ոստիկանական ուժեր էին կենտրոնացված Հակակոռուպցիոն […]
Գերմանիան շուրջ 15,5 մլն եվրո է հատկացնում Հայաստանի համայնքների զարգացմանը

Կառավարությունն իր այսօրվա՝ հոկտեմբերի 2–ի նիստում հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջև հայտագրերի փոխանակման ձևով կնքվող «Տեխնիկական համագործակցության մասին» համաձայնագրին։ Համաձայնագրով նախատեսվում է հետևյալ օժանդակությունը․ Մասնավոր տնտեսության զարգացում և նախնական և միջին մասնագիտական կրթություն Հայաստանում՝ մինչև 6,1 մլն եվրո։ Կենսակայուն էներգետիկա հանուն Հայաստանի համայքների կլիմայադիմացկուն զարգացման՝ մինչև 6,1 մլն եվրո, […]
Ֆիլիպիններում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 72-ի․ GMA News

Ֆիլիպինների Սեբու նահանգում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը 69-ից հասել է 72-ի, վիրավորների թիվը՝ 294-ի, հաղորդում է GMA News-ը՝ հղում անելով Աղետների կանխարգելման և հետևանքների մեղմացման ազգային խորհրդին։ Նրա խոսքով՝ Սեբուի հյուսիսում տեղի ունեցած երկրաշարժը ազդել է 170,000 մարդու կյանքի վրա, որոնցից մոտավորապես 20,000-ը ստիպված են եղել լքել իրենց տները: Տեղական իշխանությունները հայտնել են, […]
Ներկայիս խորհրդարանական քառօրյայի ընթացքում կքննարկվի Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը

Ընթացիկ քառօրյա խորհրդարանական նստաշրջանի ընթացքում կքննարկվի Հայաստանի Հանրապետությունում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը։ Այս մասին սեպտեմբերի 30-ին Ազգային ժողովի նիստում հայտարարել է նրա նախագահ Ալեն Սիմոնյանը։ Գործող օրենսդրության համաձայն՝ ցեղասպանության ժխտումը քրեականացվում է միայն այն դեպքում, եթե այն կատարվել է ռասայական կամ էթնիկ պատկանելության հիման վրա ատելություն կամ բռնություն հրահրելու […]
ՀՀ և Իրանի ԱԳ նախարարությունների միջև հուշագիր է ստորագրվել. տեղի են ունեցել հյուպատոսական խորհրդակցություններ

Սեպտեմբերի 9-ին Երևանում տեղի են ունեցել Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների միջև հերթական՝ 13-րդ հյուպատոսական խորհրդակցությունները: Այս մասին տեղեկացրել են ԱԳ նախարարությունից: Հայկական պատվիրակությունը գլխավորել է ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը, իսկ իրանական պատվիրակությունը՝ Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳ նախարարի տեղակալ Վահիդ Ջալալզադեն: Խորհրդակցությունների օրակարգում ընդգրկված են եղել 1963թ. ապրիլի 24-ի […]
Նոր որոշում. «COP 17» համաժողովը կանցկացվի «Մերիդիան» էքսպոկենտրոնում

2026 թ. «COP 17» համաժողովը կանցկացվի «Մերիդիան» էքսպոկենտրոնում։ Այդ մասին համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։ Այդ նպատակով «Մերիդիան Հոլդինգ» ՓԲԸ–ի հետ ՀՀ կառավարությունը կկնքի ծառայությունների մատուցման պետական գնման պայմանագիր։ Կառավարությունից նշում են, որ ձևավորվել է «COP 17» համաժողովի միջոցառումը կազմակերպելու և անցկացնելու կազմկոմիտե։ ՄԱԿ-ի «Կենսաբազմազանության մասին» կոնվենցիայի գլխավոր քարտուղար Աստրիդ Շոմեյքերի ղեկավարած […]
Brent տեսակի նավթի գինը նվազել է՝ մեկ բարելի համար մինչև 67.26 դոլար

Նավթի գները չորեքշաբթի օրը նվազում են՝ նախորդ սեսիայի ուժեղ աճից հետո, դա իրականացվում է աշխարհաքաղաքական լարվածության աճի ֆոնին։ Լոնդոնի ICE Futures բորսայում Brent տեսակի նավթի նոյեմբերյան ֆյուչերսների գինը մեկ բարելի համար կազմում է 67.26 դոլար, ինչը 0.23 դոլարով (0.34%-ով) ցածր է նախորդ գործարքների փակման ցուցանիշից։ Չորեքշաբթի օրը այս պայմանագրերի գինը բարձրացել է 1.1 դոլարով (1.7%-ով)՝ […]
Եկեղեցի անիվների վրա. 672 տոննա կշռող տաճարը տեղափոխվում է Շվեդիա

Շվեդիայի Բևեռային շրջանից այնկողմ գտնվող Կիրունա քաղաքում եզակի գործողություն է մեկնարկում. 113-ամյա եկեղեցին ամբողջությամբ տեղափոխվում է նոր վայր, հաղորդում է BBC News-ը։ 1912 թվականին կառուցված և երկրի ամենագեղեցիկ նախապատերազմյան եկեղեցին ճանաչված հսկայական կարմիր փայտե շենքը կտեղափոխվի քաղաքի նոր կենտրոնից հինգ կիլոմետր հեռավորության վրա։ Նման անսովոր որոշման պատճառը երկաթի հանքաքարի ավելի քան մեկ դար արդյունահանման հետևանքով […]