Գերմանիան շուրջ 15,5 մլն եվրո է հատկացնում Հայաստանի համայնքների զարգացմանը

Կառավարությունն իր այսօրվա՝ հոկտեմբերի 2–ի նիստում հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջև հայտագրերի փոխանակման ձևով կնքվող «Տեխնիկական համագործակցության մասին» համաձայնագրին։ Համաձայնագրով նախատեսվում է հետևյալ օժանդակությունը․ Մասնավոր տնտեսության զարգացում և նախնական և միջին մասնագիտական կրթություն Հայաստանում՝ մինչև 6,1 մլն եվրո։ Կենսակայուն էներգետիկա հանուն Հայաստանի համայքների կլիմայադիմացկուն զարգացման՝ մինչև 6,1 մլն եվրո, […]

Ֆիլիպիններում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 72-ի․ GMA News

Ֆիլիպինների Սեբու նահանգում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը 69-ից հասել է 72-ի, վիրավորների թիվը՝ 294-ի, հաղորդում է GMA News-ը՝ հղում անելով Աղետների կանխարգելման և հետևանքների մեղմացման ազգային խորհրդին։ Նրա խոսքով՝ Սեբուի հյուսիսում տեղի ունեցած երկրաշարժը ազդել է 170,000 մարդու կյանքի վրա, որոնցից մոտավորապես 20,000-ը ստիպված են եղել լքել իրենց տները: Տեղական իշխանությունները հայտնել են, […]

ՀՀ և Իրանի ԱԳ նախարարությունների միջև հուշագիր է ստորագրվել. տեղի են ունեցել հյուպատոսական խորհրդակցություններ

Սեպտեմբերի 9-ին Երևանում տեղի են ունեցել Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների միջև հերթական՝ 13-րդ հյուպատոսական խորհրդակցությունները: Այս մասին տեղեկացրել են ԱԳ նախարարությունից: Հայկական պատվիրակությունը գլխավորել է ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը, իսկ իրանական պատվիրակությունը՝ Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳ նախարարի տեղակալ Վահիդ Ջալալզադեն: Խորհրդակցությունների օրակարգում ընդգրկված են եղել 1963թ. ապրիլի 24-ի […]

Նոր որոշում. «COP 17» համաժողովը կանցկացվի «Մերիդիան» էքսպոկենտրոնում

2026 թ. «COP 17» համաժողովը կանցկացվի «Մերիդիան» էքսպոկենտրոնում։ Այդ մասին համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։ Այդ նպատակով «Մերիդիան Հոլդինգ» ՓԲԸ–ի հետ ՀՀ կառավարությունը կկնքի ծառայությունների մատուցման պետական գնման պայմանագիր։ Կառավարությունից նշում են, որ ձևավորվել է «COP 17» համաժողովի միջոցառումը կազմակերպելու և անցկացնելու կազմկոմիտե։ ՄԱԿ-ի «Կենսաբազմազանության մասին» կոնվենցիայի գլխավոր քարտուղար Աստրիդ Շոմեյքերի ղեկավարած […]

Brent տեսակի նավթի գինը նվազել է՝ մեկ բարելի համար մինչև 67.26 դոլար

Նավթի գները չորեքշաբթի օրը նվազում են՝ նախորդ սեսիայի ուժեղ աճից հետո, դա իրականացվում է աշխարհաքաղաքական լարվածության աճի ֆոնին։ Լոնդոնի ICE Futures բորսայում Brent տեսակի նավթի նոյեմբերյան ֆյուչերսների գինը մեկ բարելի համար կազմում է 67.26 դոլար, ինչը 0.23 դոլարով (0.34%-ով) ցածր է նախորդ գործարքների փակման ցուցանիշից։ Չորեքշաբթի օրը այս պայմանագրերի գինը բարձրացել է 1.1 դոլարով (1.7%-ով)՝ […]

Եկեղեցի անիվների վրա. 672 տոննա կշռող տաճարը տեղափոխվում է Շվեդիա

Շվեդիայի Բևեռային շրջանից այնկողմ գտնվող Կիրունա քաղաքում եզակի գործողություն է մեկնարկում. 113-ամյա եկեղեցին ամբողջությամբ տեղափոխվում է նոր վայր, հաղորդում է BBC News-ը։ 1912 թվականին կառուցված և երկրի ամենագեղեցիկ նախապատերազմյան եկեղեցին ճանաչված հսկայական կարմիր փայտե շենքը կտեղափոխվի քաղաքի նոր կենտրոնից հինգ կիլոմետր հեռավորության վրա։ Նման անսովոր որոշման պատճառը երկաթի հանքաքարի ավելի քան մեկ դար արդյունահանման հետևանքով […]

Պուտինն առաջարկել է Զելենսկու հետ հանդիպում անցկացնել Մոսկվայում. AFP

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն առաջարկել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հնարավոր հանդիպում անցկացնել Մոսկվայում՝ Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու նպատակով, հաղորդում է Ֆրանսպրես գործակալությունը՝ վկայակոչելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Պուտինի միջև հեռախոսազրույցին ծանոթ երկու աղբյուրների։ «Պուտինը հիշատակել է Մոսկվան երկուշաբթի անցկացված հեռախոսազրույցի ժամանակ»,- Ֆրանսպրես գործակալությանը հայտնել է աղբյուրներից մեկը՝ հավելելով, որ Զելենսկին ի պատասխան «ոչ» […]

Ռուսական անօդաչու թռչող սարքերը հարվածել են Խարկովի հինգհարկանի բնակելի շենքի. զոհվել է հինգ մարդ

Ռուսական անօդաչու թռչող սարքերը օգոստոսի 18-ի գիշերը Խարկովի Արդյունաբերական շրջանում հարվածել են բնակելի հինգհարկանի շենքի, իր Telegram-ի ալիքում հայտնել է մարզային վարչակազմի ղեկավար Օլեգ Սինեգուբովը։ Նրա խոսքով՝ շենքի վրա հարվածել են «Գերան-2» տիպի չորս անօդաչու սարքերով։ Այրվել են առաջին, երրորդ և հինգերորդ հարկերի բնակարանները, շենքի ծածկերը մասամբ փլուզվել են։ Ժամը 09:00-ին Խարկովի քաղաքապետ Իգոր Տերեխովը […]

Զելենսկին ժամանել է Վաշինգտոն․ Մենք բոլորս հավասարապես ցանկանում ենք արագ և հուսալի կերպով ավարտել այս պատերազմը

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ժամանել է Վաշինգտոն, որտեղ այսօր կհանդիպի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Կմասնակցեն նաև եվրոպացի առաջնորդներ։ Իր Telegram-ի էջում հրակարակած հաղորդագրության մեջ Զելենսկին շնորհակալություն է հայտնել Թրամփին հրավերի համար և ցանկություն հայտնել հնարավորինս արագ կերպով ավարտել պատերազմը։ Նրա խոսքով՝ առաջին հերթին դա պետք է անի Ռուսաստանը։ «Մենք բոլորս հավասարապես ցանկանում ենք արագ […]

Թրամփը պատրաստ է Ուկրաինային անվտանգության երաշխիքներ տալ, բայց ՆԱՏՕ-ի սահմաններից դուրս․ Politico

Ըստ Politico-ի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստ է անվտանգության երաշխիքներ տրամադրել Ուկրաինային, սակայն ոչ ՆԱՏՕ-ի շրջանակներում։ Այս տեղեկությունը հայտնել են երեք աղբյուրներ՝ եվրոպացի դիվանագետ, բրիտանացի պաշտոնյա և մի անձ, ով տեղեկացված է չորեքշաբթի օրը Թրամփի և Եվրոպայի ու Ուկրաինայի միջև կայացած հեռախոսազրույցի մասին։ Նրանց խոսքերով, հրադադարի համաձայնության դեպքում ԱՄՆ-ն պատրաստ է որոշակի դերակատարություն ունենալ Կիևի […]