Մերձավոր Արևելքը չի կարողանա դիմակայել ԱՄՆ-ի և Իրանի հարաբերությունների նոր սրմանը։ Այս մասին Al Jazeera հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Կատարի վարչապետ և արտգործնախարար Մուհամմեդ բեն Աբդել Ռահման Ալ Թանին։
«Մերձավոր Արևելքը չի դիմանա ԱՄՆ-ի և Իրանի միջև լարվածության սրման նոր փուլին», — ընդգծել է Ալ Թանին։
Նա նաև հայտնել է, որ Դոհան համագործակցում է երկու կողմերի հետ՝ ձգտելով վերսկսել բանակցային գործընթացը։
Երկուշաբթի Կատարի վարչապետը ժամանել է Վաշինգտոն։ Այնտեղ նա մտադիր է միջնորդ հանդես գալ տարածաշրջանում իրավիճակի հետագա զարգացման շուրջ բանակցություններում։