Դիտավան բնակավայրում կայացել է «Մենք ենք, մեր սարերը» մշակութային փառատոնը, որն այս տարի նվիրված էր Վարդավառի տոնին։Տոնախմբությանը ներկա են գտնվել նաև Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը,Իջևանի համայնքապետ Արթուր Ճաղարյանը,համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Կարեն Ղալթախչյանը,հյուրեր և զբոսաշրջիկներ:Հագեցած մշակութային ծրագրից բացի` վերջում տեղի է ունեցել նաև ավանդական ջրոցի: