Ուկրաինան և Ռուսաստանը այսօր անցկացրել են գերիների փոխանակման հերթական փուլը, ըստ РБК-Украина-ի՝ հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
Սա արդեն իններորդ փոխանակումն է Ստամբուլում նախորդ համաձայնագրերի շրջանակում։
«Այսօր տեղի ունեցավ Ստամբուլում համաձայնեցված փոխանակման իններորդ փուլը», — գրել է Զելենսկին։
Նա նշել է, որ տուն են վերադարձել ծանր հիվանդ և ծանր վիրավորված պաշտպանները։
Նա հավելել է, որ Ստամբուլի համաձայնագրերի բոլոր փուլերում ավելի քան 1000 ուկրաինացի է վերադարձվել։
Իր հերթին, Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ հունիսի 2-ին Ստամբուլում ձեռք բերված ռուս-ուկրաինական պայմանավորվածությունների համաձայն՝ ռուսաստանցի զինծառայողների մի խումբ վերադարձվել է Ուկրաինայի տարածքից՝ գերի վերցված ուկրաինացի զինծառայողների խմբի դիմաց։
«Ներկայում ռուսաստանցի զինծառայողները գտնվում են Բելառուսի Հանրապետության տարածքում, որտեղ նրանք ստանում են անհրաժեշտ հոգեբանական և բժշկական օգնություն»։
«Բոլոր ռուսասատանցի զինծառայողները կտեղափոխվեն Ռուսաստանի Դաշնություն՝ Ռուսաստանի պաշտպանության նախարարության բժշկական հաստատություններում բուժման և վերականգնողական բուժման համար», — ասված է Ռուսաստանի պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ։