Տավուշում շտապօգնության բժիշկները արձանագրել են 45-ամյա տղամարդու մահը. դեպքի վայրում գտել են նրա վարած կվադրոցիկլը
Posted On 7 Ապրիլի, 2025
0

Ապրիլի 6-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 22:15-ի սահմաններում «Տավուշ» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Տավուշի բաժին և հայտնել, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Նավուր-Իծաքար բնակավայրերի միջանկյալ ճանապարհահատված, որտեղ հայտնաբերվել է տղամարդու դի, հաղորդում է SHamshyan.com-ը:
Տեղում պարզվել է, որ Տավուշի մարզի բնակիչ 45-ամյա Մայիս Օհանյանը իր վարած քառանիվով (կվադրոցիկլ) ինքնավթարի է ենթարկվել, ինչն էլ դարձել է մահվան պատճառ:
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Trending Now
Այսօր Ս. Մարիամ Աստվածածնի Ավետման տոնն է
7 Ապրիլի, 2025