Ի՞նչ հետևանքներ կլինեն, եթե Հայաստանը չվճարի իր ներդրումը ՀԱՊԿ-ի բյուջե. ՌԴ ԱԳՆ-ի մեկնաբանությունը

Եթե Հայաստանը մինչև 2025 թվականի վերջը չվճարի ՀԱՊԿ բյուջեում իր ներդրումը, ապա կազմակերպության անդամ երկրները «կարող են տարբեր սցենարներ դիտարկել», բայց, ոչ մեկին, հավանաբար, չեն վտարի, РИА Новости-ին ասել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։
«Մինչև հունվարի 1-ը (2026 թ.-խմբ.) կարող է ստեղծվել իրավիճակ, որ երկու տարի չվճարելու դեպքում երկրները կարող են դիտարկել տարբեր սցենարներ», — ասաց Պանկինը:
Նա նշեց, որ արդեն եղել են դեպքեր, երբ այլ երկրներ պարտքեր են ունեցել տեխնիկական, ֆինանսական և այլ պատճառներով։
2024 թվականի փետրվարին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հանրապետությունը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին։ Բացի այդ, Հայաստանը դադարեցրել է իր ներդրումը կազմակերպության բյուջեում և ներկայացուցիչներ ուղարկել կազմակերպության միջոցառումներին և վարժանքներին։