Թրամփը հայտնել է, որ Ուկրաինայի հետ հանքային գործարքը ձախողվել է
Posted On 20 Փետրվարի, 2025
0

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեղադրել է Ուկրաինային հազվագյուտ մետաղների մասին համաձայնագիրը խաթարելու մեջ, որը, ըստ ամերիկյան վարչակազմի, թույլ կտար վերադարձնել Կիևին աջակցելու համար ծախսված միջոցները։
«Մենք գործարք ունեցանք հազվագյուտ հողերի և իրերի վերաբերյալ, և նրանք խախտեցին այդ գործարքը երկու օր առաջ», — ասել է Թրամփը Մայամիում ներդրումային ֆորումի ժամանակ:
Իր ելույթում Թրամփը շարունակել է հարձակվել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու վրա և ասել, որ ԱՄՆ-ն 350 միլիարդ դոլար է ծախսել Կիևին օգնության համար, սակայն, ի տարբերություն եվրոպական երկրների, դրա դիմաց ոչինչ չի ստացել։
«Մինչ ԱՄՆ-ը ոչինչ չի ստանում դրա դիմաց, նրանք [Եվրոպան] հետ են ստանում իրենց գումարները», — ասել է նա: