ԼՐԱՀՈՍՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

120 զոհ, 1 ԱԹՍ, 6 զրահատեխնիկա, 1 ինքնաթիռ․ Ադրբեջանի կորուստների վերաբերյալ վերջին տվյալները

Հակառակորդի կորուստների վերաբերյալ վերջին տվյալներով խոցվել է ևս 1 աթս, 6 զրահատեխնիկա, 1 ինքնաթիռ, կա 120 զոհ: Այս մասին հաղորդում է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հոկտեմբերի 16-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 20 ինքնաթիռ, 180 անօդաչու թռչող սարք, 546 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 86 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, 4 «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:

Հակառակորդն ունի ավելի քան 5839 զոհ։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։ Հենց նույն օրը Հայաստանում եւ Արցախում հայտարարվել է ռազմական դրություն։

Մեկանբանույթուն