Պուտինն արդեն արտահայտվել է ՌԴ-ին հեռահար զենքով խփելու հնարավոր թույլտվության մասին. ԱԳՆ
Posted On 18 Նոյեմբերի, 2024
0

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն արտահայտվել է ՌԴ-ի տարածքին հեռահար զենքով Ուկրաինայի խփելու հնարավոր թույլտվության մասին։ Այս մասին ՌԲԿ-ին տեղեկացրել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Նախագահն արտահայտվել է այս առիթով»,- տեղեկացրել է Զախարովան։
Կիեւին հեռահար զենքի օգտագործման թույլտվությունը կփոխի հակամարտության էությունը, բնույթը, 2024թ. սեպտեմբերին ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Մենք կընդունենք համապատասխան որոշում՝ ելնելով այն սպառնալիքներից, որոնք կստեղծեն մեզ համար»,- ասել է ՌԴ նախագահը։ «Խոսքն այն մասին է, որ ընդունվի որոշում այն մասին, թե արդյոք ՆԱՏՕ երկրները ուղիղ մասնակցում են հակամարտությանը, թե ոչ»,- ասել է Պուտինը։