ՀԱՄԱՍ-ը հաստատել է, որ Իսրայելը հանձնել է 600 պաղեստինցի բանտարկյալների

ՀԱՄԱՍ արմատական շարժումը հաստատել է, որ Իսրայելը 600 պաղեստինցի բանտարկյալների է հանձնել։ Համապատասխան հայտարարություն է տեղադրել իր Telegram ալիքում։
«Մեր ժողովուրդը ողջունում է իր 600 հերոս բանտարկյալներին, որոնց ազատումը [իսրայելցի] օկուպանտները ձգձգում էին։ Մենք սինխրոնիզացրել ենք թշնամու պատանդների մարմինները հանձնելու գործընթացը մեր հերոս գերիների ազատ արձակման հետ, որպեսզի թույլ չտանք օկուպանտներին խուսափել [Գազայի հրադադարի] համաձայնագրից»,- ասվում է տեքստում։
ՀԱՄԱՍ-ը ևս մեկ անգամ վերահաստատել է իր հավատարմությունը փաստաթղթին և իր մտադրությունը՝ պահպանել դրա բոլոր պայմանները: «Մենք հաստատում ենք համաձայնագրի երկրորդ փուլի հետ կապված բանակցությունների գնալու մեր պատրաստակամությունը և կրկնում ենք, որ Գազայի հատվածում պատանդներին ազատելու միակ ճանապարհը բանակցություններն ու համաձայնեցվածի կատարումն է»,- ասել են արմատականները։