Լեռնային Ղարաբաղից հայերին արտաքսած Ալիեւը Հայաստանից պահանջում է ընդունել ադրբեջանցիներին

Լեռնային Ղարաբաղից հայերին արտաքսած եւ իսկական էթնիկ զտում իրականացրած Իլհամ Ալիեւը Հայաստանից պահանջում է ապահովել «ադրբեջանցիների վերինտեգրումը»։ Ալիեւն այս միտքն արտահայտել է Համառուսաստանյան պետական հեռուստառադիոկոմիտեի եւ «ՌԻԱ Նովոստիի» հարցազրույցում։
Ալիեւի խոսքով՝ «Հայաստանից եկածների համայնքը, որոնք բռնի տեղահանվել են 1980-ականների վերջին-1990-ականների սկզբին, մոտ 300 հազար ադրբեջանցիներ, պատոնապես դիմել են ՀՀ ղեկավարությանը, որպեսզի իրենց համար ստեղծվեն վերադարձի, վերինտեգրման պայմաններ»։
«Այն, որ նրանք այնտեղից տեղահանվել են 1990-ականների սկզբին, չի վկայում այն մասին, որ նրանք վերադառնալու իրավունք չունեն։ Մենք մինչ այժմ պատասխան չենք ստացել Հայաստանի ղեկավարությունից, թե ինչպես են նրանք տեսնում ադրբեջանցիների վերինտեգրման գործընթացը նրանց պատմական հայրենիքում»,- Ալիեւին մեջբերել է APA-ն։
Ադրբեջանի իշխանություններն անգամ չեն քննարկում Լեռնային Ղարաբաղի 150 հազարանոց բնակչության վերադարձի հարցը, որոնց հայրենի վայրերից արտաքսել են ոչնչացման սպառնալիքի ներքո 2023թ. սեպտեմբերին։