ԵՄ-ում Մակրոնի այցը Վաշինգտոն անվանել են ժամանակի իզուր վատնում. Politico

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի այցը Վաշինգտոն՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփից Ուկրաինայի անվտանգության երաշխիքներ ստանալու նպատակով, ժամանակի իզուր վատնում էր։ Այս մասին դիվանագետներին հղումով գրել է եվրոպական Politico պարբերականը։
«[Մակրոնը] հայնել է, որ Թրամփն աջակցության հետ կապված որեւէ հստակ խոստում չի տվել։ Այնպես որ, այս հարցում ռազմավարական երկիմաստությունն իսկապես մնում է»,- թերթին ասել է եվրոպացի դիվանագետը: Պարբեեւականի զրուցակիցն ընդգծել է, որ Մակրոնի այցը «ժամանակի իզուր վատնում» էր։
Թրամփը փետրվարի 26-ին Սպիտակ տանն իր կաբինետի առաջին նիստի ժամանակ ասել է, որ Միացյալ Նահանգների վարչակազմը մտադիր չէ անվտանգության նոր երաշխիքներ առաջարկել Ուկրաինայի իշխանություններին։ Նրա կարծիքով՝ դա պետք է անի Եվրոպան։ Financial Times թերթն ավելի վաղ հայտնել էր, որ Մակրոնը Վաշինգտոն կատարած այցի ժամանակ չի կարողացել համոզել Թրամփին պարտավորվել աջակցել Ուկրաինայում եվրոպական զորքերի ցանկացած տեղակայմանը հակամարտության կարգավորումից հետո: