ԼՐԱՀՈՍՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Քանի օր է լացում եմ, ի՞նչ է արել Ծառուկյանը.» Մի կին լացակումած խնդրում էր իրեն ԲՀԿ շարքերում ընդգրկել

Ես հեղափոխության աջակից եմ եղել, բայց հիմա փոշմանել եմ: Այս մասին դատարանի մոտ լրագրողների հետ զրույցում լացակումած ձայնով հայտնեց մի կին, որը եկել էր անդամագրվելու ԲՀԿ-ին:

«Փոխանակ ժողովրդի մասին մտածեք, հաշվեհարդարներ եք տեսնում, մեղք է ժողովուրդը: Պարոն Փաշինյան, մենք ձեզ սիրել ենք, ձեր կողքին կանգնել ենք: Հաշմանդամների կյանքն այսօր շատ բարդ է եւ շատ դժվար ենք ապրում: Ինչքան կարող են մեզ աջակցեն, բարի մարդիկ մեզ խղճան ու օգնեն, չէ որ մենք հեղափոխություն ենք արել, որ մեր կյանքում էլ մի բան փոխվի»,-ասաց նա:

Հարցին, թե կոնկրետ ինչն է իրեն բերել այստեղ, կինը պատասխանեց. «Ես եկել եմ ընդհանուր հարցերի շուրջ խոսելու: Ի՞նչ է արել պարոն Ծառուկյանը, որ ժողովրդին օգնո՞ւմ է, որ սովածների մասին մտածո՞ւմ է: Ինձ ոչ ոք չի հորդորել գալ էստեղ, ես միայնակ հաշմանդամ եմ, միայնակ եկել եմ: Ես քանի օր է լացում եմ, որ պարոն Ծառուկյանի նման մարդու հետ կարելի է այսպես վարվել: Ես ուղղակի եկել եմ իմ սրտի ցավը արտահայտելու: Ինքը շատ լավ մարդ է, ամբողջ աշխարհը գիտի նրա մարդ տեսակի մասին»:

Նա հավելեց, որ Ծառուկյանն իրեն չի օգնել նախկինում:

ԲՀԿ խմբակցության պատգամավորները վերցրին կնոջ տվյալները:

https://news.am/arm/news/586431.html

Մեկանբանույթուն