ԼՐԱՀՈՍՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Տավուշի մարզում այրվել է մոտ 17 հա խոտածածկույթ

Ապրիլի 8-ին, ժամը 18։32-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Պառավաքար գյուղի լճին հարակից տարածքում այրվում է խոտածածկույթ: Այս մասին NEWS.am-ին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից:

Դեպքի վայր են մեկնել Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Տաուշի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի Պառավաքարի հենակետերից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:58-ին, մարվել` 21:20-ին: Այրվել են մոտ 17 հա խոտածածկույթ և խաղողի և խնձորի այգիներ (2000 քմ և 4000 քմ):

Մեկանբանույթուն