ԼՐԱՀՈՍՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սուդանը նախազգուշացրել է ջրի համար պատերազմ սկսելու հավանականության մասին

Սուդանը նախազգուշացրել է ջրի համար պատերազմ սկսելու հավանականության մասին: Եթե միջազգային հանրությունը չմիջամտի, ջրի համար պատերազմ կսկսվի, ասել է Սուդանի ինքնիշխանության հարցերով խորհրդի նախագահի ավագ խորհրդական Աթ-Թահեր Աբու Հագան՝ նկատի ունենալով Խարթումի, Կահիրեի եւ Ադիս Աբեբայի միջեւ շարունակվող վեճը Մեծ Եթովպական Վերածննդի ամբարտակի (GERD) շուրջ, հայտնում է MEM-ը։

Նրա խոսքով՝ ջրից զրկվելը թշնամանքի բորբոքման ամենամեծ պատճառն է: Եթովպիայի «անհանդուրժողականությունը» տարածաշրջանը կհանգեցնի «ցավալի հետեւանքների»,- հավելել է նա:

Եթովպիայի ջրի եւ ոռոգման նախարար Սելեշի Բաքլին վերջերս Սուդանին եւ Եգիպտոսին կոչ է արել առաջադրել իրենց օպերատորներին՝ GERD ջրամբարի երկրորդ լցնելուց առաջ տվյալների փոխանակման համար:

Բաքլին հավելել է, որ իր երկիրը շահագրգռված է «մոտ ապագայում» Ադիս Աբեբայում անցկացնել ամբարտակի համակարգողների ու շահագործողների առաջին հանդիպումը:

Անցյալ շաբաթ երեք երկրները բանակցություններ են վարել երկխոսությունը վերսկսելու համար, բայց դրանք կրկին ձախողվել են:

Բացի ԱՄ-ի օժանդակությունից, Սուդանը եւ Եգիպտոսը առաջարկել են որպես միջնորդ ընդգրկել Եվրամիությանը, Միացյալ Նահանգներին եւ ՄԱԿ-ին, բայց Եթովպիան մերժել է:

Մեկանբանույթուն