ԼՐԱՀՈՍՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ռուս կինը պատմել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի փորձարկման մասին

Ռուսաստանցի Աննա Կուտկինան պատմել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի փորձարկման մասին: Նա առաջին կամավորներից է, ով հունիսին ստացել է պատվաստանյութը, այդ մասին հայտնում է lenta.ru-ն: Առաջին 2 օրերին Աննան ունեցել է ջերմություն (մինչև 38°) և գլխացավ, սակայն այն արագ անցել է: Նրա խոաքով եղել են կամավորներ, ովքեր ընդհանրապես գանգատներ չեն ունեցել: Ընդհանուր առմամբ պատվաստանյութը օրգանիզմն ընդունել է այնպես, ինչպես սովորաբար լինում է այլ պատվաստանյութերի դեպքում: Իր կամավոր փորձարկման համար Աննան ստացել է 100.000 ռուբլի: Բոլոր կամավորները իրենց լավ են զգում և տուն կվերադառնան հուլիսի 15-ին:

TAVUSH NEWS

ՏԱՎՈՒՇ ՆՅՈՒԶ

Մեկանբանույթուն