ԼՐԱՀՈՍՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ներկայացուցիչների պալատի անդամները սկսել են կոչ անել Բայդենին ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Ներկայացուցիչների պալատի անդամները ստորագրահավաք են սկսել երկկուսակցական նամակի տակ, որով նախագահ Ջո Բայդենին կոչ են անում միանալ Կոնգրեսին` ապրիլի 24-ի իր հայտարարության մեջ Հայոց ցեղասպանությունը հստակ եւ ուղիղ ճանաչելու հարցում:

Նամակում նշված է, որ մինչ ամբողջ աշխարհի առաջնորդները ճանաչել են 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը, Միացյալ Նահանգների նախագահը տասնամյակներ շարունակ լռում էր: «Մենք միանում ենք հպարտ ամերիկահայ համայնքին եւ բոլոր նրանց, ովքեր սատարում են ճշմարտությունն ու արդարությունը, եւ ձեզ խնդրում ենք ապրիլի 24-ի ձեր հայտարարության մեջ հստակ եւ ուղիղ ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Մենք գիտենք, որ սա մի խնդիր է, որին դուք լավ ծանոթ եք Սենատում եւ փոխնախագահի պաշտոնում ձեր աշխատանքի տարիներից:

Պարոն նախագահ, ինչպես ասել էիք անցյալ տարի ապրիլի 24-ի ձեր հայտարարության մեջ. «Լռությունը հանցակցություն է»: Հայոց ցեղասպանության պատմական փաստի վերաբերյալ Միացյալ Նահանգների ամոթալի լռությունը չափից ավելի երկար է տեւել, որին անհրաժեշտ է վերջ տալ: Մենք ձեզ կոչ ենք անում կատարել ձեր պարտավորությունները եւ ճշմարտությունն ասել»:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ 38 սենատորներ կոչ են արել Բայդենին ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

Հիշեցնենք, որ 2019 թվականին ԱՄՆ Կոնգրեսի 2 պալատները բանաձեւեր էին ընդունել Հայոց ցեղասպանության ճանաչման մասին:

Մեկանբանույթուն