ԼՐԱՀՈՍԽՄԲԱԳՐԻ ԿՈՂՄԻՑ

Մեր ընկած տավուշցի հերոսների վրեժը ՄԻԱՍԻՆ ենք լուծելու

Սիրելի հայրենակիցներ, մարդկային գործերի մեջ ԱՄԵՆԱՍՐԲԱԶԱՆԸ հայրենիքի պաշտպանության գործն է: Եվ ուրեմն առանց վարանելու բոլորս պետք է լծվենք այդ գործին: Այսօր վտանգված է մեր հայրենիքի և հայության գոյությունը: Սա նոր մարտահրավեր է, որին դիմակայում ենք 24 օր շարունակ: Մեր միասնության,ուժի և քաջ հերոսների շնորհիվ է, որ առ այսօր հակառակորդը որևէ էական առաջխաղացում չունի: Եվ այսօր անհրաժեշտ է բոլորիս օգնությունը, մեր վերջնական հաջողությունն ու հաղթանակը ամրագրելու համար: ԵՍ և ԴՈՒՔ, մենք ԲՈԼՈՐՍ պետք է և պարտավոր ենք այս օրհասական պահին կանգնենք մեր բանակի և զինվոր եղբայրների կողքին: Եվ մեր այս համախմբումը անպայման պետք է ավարտվի հաղթանակով: Սիրելի հայրենակիցներ, մենքտավուշցիներս առավել, քան լավ գիտենք հայրենիքի պաշտպանության գինը և առաջին անգամ չէ, որ ապացուցելու ենք մեր անպարտելիությունը:Հիշենք մեր լեգենդար Սարոյի Իջևանի ինքնապաշտպանական ջոկատը, որով հպարտանում և ոգեշնչվում ենք մինչ օրս: Վերհիշենք վերջին մարտերը: Հուլիսյան մարտերում ՄԵՆՔ ՀԵՆՑ ՄԵՐ ՀՈՂԻ ՎՐԱ ապացուցեցինք, որ ադրբեջանական բանակը անկարող է հաջողել ռազմի դաշտում: Ինչպես Գարեգին Նժդեհն էր ասում,

— << Պարտվում է այն ազգը, որն ունի մեկ հենարան` քանակ: Կռվադաշտը միշտ պատկանել է որակին>>: Սիրելի հայրենակիցներ, այսօր էլ հակառակորդի միակ հենարանը քանակն է, որն անզոր է հայորդիների առջև: Եվ ուրեմն ԳՆԱՆՔ ՄԵՐ ՆՈՐՕՐՅԱ ՀԱՂԹԱՆԱԿԸ ՄԻԱՍԻՆ ԿԵՐՏԵԼՈՒ: Սիրելի հայրենակիցներ, դիմում ենք ՁԵԶ մի բռունցք դառնալու, մեր ընկած հերոսների վրեժը ՄԻԱՍԻՆ լուծելու և ՄԵՐ ԱԶԳԻ ՀԱՂԹԱՆԱԿԸ կերտելու համար:ՄԻԱՍԻՆ ԿԱՆԳՆԵՆՔ ՄԵՐ ՀԵՐՈՍԱԿԱՆ ԱԶԳԻ ԹԻԿՈՒՆՔԻՆ: ՄԵՆՔ չենք գնում կռվելու, ՄԵՆՔ ԳՆՈՒՄ ԵՆՔ հաղթանակ կերտելու և հաղթանակով վերադառնալու համար: ՄԵՆՔ ՊԻՏԻ ՀԱՂԹԵՆՔ ՈՒ ՊԻՏԻ ԱՊՐԵՆՔ…

ՏԱՎՈՒՇ ՆՅՈՒԶ ԽՄԲԱԳՐԱԿԱՆ ԿԱԶՄ

Անկախ քաղաքական հայացքներից, անկախ ամեն ինչից տավուշցին պարտավոր է գնալ իր բաժին հաղթանակի հետևից: ՄԵՆՔ ԹՇՆԱՄՈՒՆ ՏԱԼՈՒ ՀԱՅՐԵՆԻՔ ՉՈՒՆԵՆՔ…

Բոլոր այն մարդիկ,ովքեր ցանկություն ունեն մասնակցել Արցախի պաշտպանության սուրբ գործին, կարող են դիմել իրենց տարածքի համայնքապետարան կամավորագրման համար:

Մեկանբանույթուն