ԼՐԱՀՈՍՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ՀՀ Նախագահը՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին. ԼՂ-ում խաղաղ կարգավորումը հնարավոր է, եթե ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան չմիջամտի

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգին ասել է, որ Լեռնային Ղարաբաղում խաղաղ կարգավորումը հնարավոր է, եթե դաշինքի անդամ Թուրքիան դադարի միջամտել հակամարտությանը, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«…Գոյություն ունի երրորդ կողմ, որը սատարում է Ադրբեջանին՝ եւ՛ դիվանագիտորեն, եւ՛ լուրջ ռազմական ճանապարհով, մասնակցում է գործողություններին, իսլամիստ ահաբեկիչներ է բերում տարածաշրջան: Եվ, ցավոք, երրորդ կողմը ՆԱՏՕ-ի անդամ է: Ցավոք, ես չէի կարող այստեղ չնշել սա՝ երրորդ կողմը Թուրքիան է»,- ասել է Սարգսյանը՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ Բրյուսելում հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում:

Սարգսյանի խոսքով, Ղարաբաղում խաղաղ կարգավորումը հնարավոր է, եթե Անկարան դադարի միջամտել հակամարտությանը: «Եթե ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան դադարի լինել հակամարտության մաս, կողմ եւ իր ներդրումը բերի հրադադարի ռեժիմին, կհասկանա, որ խաղաղ լուծում է պետք, այդ ժամանակ մենք կկարողանայինք պահպանել հրադադարը, որից հետո կնստեինք բանակցությունների սեղանի շուրջ եւ խաղաղ լուծում կգտնեինք»,- հավելել է նա։

Մեկանբանույթուն