ԼՐԱՀՈՍՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայաստանում ադամանդագործությունը 14.3%-ով անկում է գրանցել

2020-ին թանկարժեք քարերի,  մետաղների և դրանցից պատրաստված իրերի արտահանումը Հայաստանից նախորդ տարվա  համեմատ նվազել է կիսով չափ, ավելի քան 50%-ով նվազել ներմուծումը, ադամանդագործությունն անկում է ապրել ավելի քան 14%-ով:

Մինչև 2007 թվականի համաշխարհային տնտեսական ճգնաժամը ՀՀ արտահանման կառուցվածքում թանկարժեք և կիսաթանկարժեք քարերը, թանկարժեք մետաղները և դրանցից պատրաստված իրերը կազմում էին ընդհանուրի մոտ 34%-ը:  Այս ցուցանիշը վկայում  էր  ոսկերչության և ակնագործության բնագավառի հարաբերական զարգացվածության աստիճանի և արդյունավետության մասին:

2020 թվականին Հայաստանում մշակվել է 35.4 մլրդդրամիադամանդ, որընախորդնույնժամանակաշրջանիհամեմատնվազել է 14.3%-ով, ինչը պայմանավորված է եղել արտահանման և ներքին սպառման կրճատմամբ։

2020 թվականին «թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր, թանկարժեք մետաղներ և դրանցից իրեր» ապրանքախմբի Հայաստանից արտահանումը 2019 թվականի համեմատ նվազել է մոտ 50%-ով:

Հայաստան ներմուծված առավել բարձր մաքսայինարժեքունեցողապրանքների 2020 թվականի 1-ին կիսամյակիցանկի համաձայն՝ նշված ժամանակահատվածում ՀՀ ներմուծվել է 33.4 մլն  դոլարի ադամանդ, ինչը նախորդտարվահամեմատնվազել է 56.4%-ով:

2019 թվականին ՀՀ առավել մեծ քանակությամբ ադամանդներմուծվել է Հնդկաստանից՝ 58.8 մլնդոլար, Շվեյցարիայից՝ 24.1 մլնդոլար, ԱրաբականՄիացյալ Էմիրություններից՝ 17.0 մլն  դոլար և Ռուսաստանի Դաշնությունից՝ 16.2 մլնդոլար:

Ադամանդ հիմնականում արտահանվել է Բելգիա՝ 18.5 մլն  դոլար, Ռուսաստան՝ 13.6 մլն  դոլար, Կանադա՝ 7.2 մլնդոլար, Միացյալ Նահանգներ՝ 6.7 մլն  դոլար և այլն:

Հիշեցնենք նաև, որ Հայաստանը միացել է Քիմբեռլի գործընթացին, որի շրջանակում սահմանվել են առավել բարենպաստմաքսային և հարկայինռեժիմներ: Որպես Քիմբեռլի գործընթացի անդամ պետություն՝ ՀՀ-ում 2003 թվականի հունվարի 1-ից ալմաստի հումքից ցանկացած բեռ պետք է ուղեկցվի արտահանող երկրի  տրամադրած Քիմբեռլի հավաստագրով, որը տրամադրում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։     

Արամ Աճեմյան

Մեկանբանույթուն