ԼՐԱՀՈՍՔԱՂԱՔԱԿԱՆ

Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն քիչ անց. Պուտինի հետ հանդիպում նախատեսված չէ. Պեսկով

Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարների խորհրդակցությունը կմեկնարկի Մոկսվայի ժամանակով ժամը 15։00-ին (Երևանի ժամով՝ ժամը 16:00-ին): Այս մասին հաղորդել է Կրեմլի Խոսնակ Դմիտրի Պեսկովը, փոխանցում է TACC-ը:

Նա նաեւ հավելել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ նախարարների հանդիպում օրակարգում նախատեսված չէ, ներկա պահին աշխատանքները միայն արտգործնախարարների մակարդակում են ծրագրված:

Մեկնաբանելով Agence France Press գործակալության տեղեկատվությունն այն մասին, որ կողմերը հրադադարի են հասնելու այսօր երեկոյան կամ վաղը, Պեսկովը նշեց, որ ավելի լավ է՝ սպասել բանակցությունների արդյունքներին, քան ենթադրություններ անել:

Հիշեցնենք, որ Հայաստանն ու Ադրբեջանը հաստատել են իրենց արտաքին գործերի նախարարների մասնակցությունն այսօր Մոսկվայում կայանալիք խոհրդակցություններին: Նրանք արդեն իսկ մեկնում են ՌԴ: Բանակցությունները տեղի են ունենալու այսօր՝ օրվա երկրորդ կեսին:

ՀՀ ԱԳ նախարարության խոսնակ Աննա Նաղդալյանն էլ քիչ առաջ հայտնեց, որ, ըստ ՌԴ նախագահի կոչի, օրակարգում բացառապես ռազմական գործողությունների դադարեցման, հումանիտար նպատակներով դիակների և գերիների փոխանակման հարցերն են

Մեկանբանույթուն