ԼՐԱՀՈՍՔԱՂԱՔԱԿԱՆ

Հայաստանի Հանրապետությունում վերացվեց ռազմական դրությունը

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը վերացրեց Հայաստանում 2020 թվականի սեպտեմբերի 27-ից հայտարարված ռազմական դրությունը:

Քիչ առաջ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ ընդունեց Հայաստանում Ռազմական դրությունը վերացնելու մասին ԼՀԿ-ի ու ԲՀԿ-ի նախագիծը:

Նախագիծն ընդունվեց 118 կողմ, 1 դեմ, 1 ձեռնպահ հարաբերակցությամբ:

Քվեարկությունից առաջ Լիլիթ Մակունցը հայտարարեց, որ «Իմ քայլը» խմբակցությունը կողմ է քվեարկելու:

Նախագծի ընդունումից հետ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը արձագանքեց.«Հիրավի անիմանալի են ճանապարհները Աստծո»:

Մեկանբանույթուն