ԼՐԱՀՈՍՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Կանադայի ԱԳ նախարարը հայտարարել է ԼՂ-ի պատճառով Թուրքիա սպառազինություն արտահանելու թույլտվությունը հետ կանչելու մասին

Կանադան հետ է կանչել նաեւ Թուրքիա սպառազինություն եւ տեխնոլոգիաներ արտահանելու թույլտվությունները այն բանից հետո, երբ երկրի իշխանությունները Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում դրանց օգտագործման մասին ապացույցներ են ստացել: Այս մասին ասվում է Կանադայի արտաքին գործերի նախարար Մարկ Գառնոյի հայտարարության մեջ:

«Անցյալ աշնանը, արտահանման վերահսկման մեր խիստ ռեժիմի համաձայն, Կանադայի կառավարությունը կասեցրեց ռազմական ապրանքների եւ տեխնոլոգիաների Թուրքիա արտահանման թույլտվությունները՝ մինչեւ կանադական տեխնոլոգիան Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի ռազմական հակամարտությունում օգտագործելու մեղադրանքների վերաբերյալ հետաքննության արդյունքները:

Այս միջոցառումները հաջորդում են 2019-ի աշնանը Թուրքիա արտահանման նոր թույլտվությունների տրամադրումը կասեցնելու որոշմանը, որը տեղի էր ունեցել Սիրիայի հյուսիս-արեւելք նրա ռազմական ներխուժումից հետո:

Կանադայի արտաքին գործերի նախարարությունը, ազգային պաշտպանության նախարարության հետ համատեղ, այդ ժամանակվանից անցկացրել է Թուրքիայի համար ռազմական նշանակության ապրանքների եւ տեխնոլոգիաների արտահանման բոլոր կասեցված եւ գործող թույլտվությունների մանրակրկիտ վերանայում:

Այս հետաքննությունից հետո, որի ընթացքում հայտնաբերվել են համոզիչ ապացույցներ այն մասին, որ Թուրքիա արտահանվող կանադական տեխնոլոգիան օգտագործվել է Լեռնային Ղարաբաղում, ես հայտարարում եմ 2020 թվականի աշնանը դադարեցված թույլտվությունների չեղարկման մասին:

Այս (տեխնոլոգիաների եւ ռազմական նշանակության ապրանքների) օգտագործումը չի համապատասխծանում Կանադայի արտաքին քաղաքականությանը եւ Թուրքիայի վերջնական օգտագործման հավաստիացումներին:

Այս առավոտ ես խոսեցի Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուի հետ՝ Կանադայի մտահոգությունները հաստատելու եւ կանադացի ու թուրք պաշտոնյաների միջեւ երկխոսության մեխանիզմ նախաձեռնելու համար:

Թուրքիան ՆԱՏՕ-ի կարեւոր դաշնակիցն է, եւ ՆԱՏՕ-ի հետ համագործակցության ծրագրերի հետ կապված հայտերը կգնահատվեն անհատական կարգով»,- ասված է հայտարարության մեջ:

Մեկանբանույթուն