ԼՐԱՀՈՍ

Երեւանում մեկնարկել են 250 Մվտ հզորությամբ էլեկտրակայանի կառուցման աշխատանքները. արարողությանը ներկա է վարչապետը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երեւանում այսօր՝ հուլիսի 12-ին մասնակցում է Երեւան ՋԷԿ-ի հարեւանությամբ նոր 250 Մվտ հզորությամբ էլեկտրակայանի կառուցման շինարարական փուլի մեկնարկի արարողությանը:

Արարողությունն արդեն մեկնարկել է: Փաշինյանը ծանոթացել է ընկերության նախատեսվող շինարարական աշխատանքների ծավալին, կառուցվելիք էլեկտրակայանի հնարավորություններին:

Կառավարությունը հավանություն տվեց ՀՀ կառավարության, «Արմփաուեր» փակ բաժնետիրական ընկերության և «ՌԵՆԿՈ» Ս.պ.Ա-ի միջև կնքվող` Հայաստանի Հանրապետությունում՝ Երևան քաղաքի տարածքում 250 ՄՎտ գազային վառելիքով կոմբինացված ցիկլով էլեկտրակայան նախագծելու, զարգացնելու, ֆինանսավորելու, կառուցելու, սեփականության իրավունքով տիրապետելու, գործարկելու և պահպանելու վերաբերյալ փոփոխված և վերաշարադրված շրջանակային համաձայնագրին:

Ավելի վաղ, ՀՀ կառավարությունը կասեցրել էր նշված ծրագրի իրականացումը՝ համաձայնագրում պետության համար ոչ շահավետ պայմաններ սահմանված լինելու պատճառով: Համաձայնագիրը ստորագրվել էր 2017 թվականին՝ ՀՀ նախորդ կառավարության գործունեության ընթացքում:

Մեկանբանույթուն