ԼՐԱՀՈՍՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Բաքուն շարունակում է պնդել, որ ռազմագերիների հարցն «արդեն լուծված» է

Բաքուն շարունակում է պնդել, որ ռազմագերիների հարցն «արդեն լուծված» է: «Այս թեման փակ է»,- ասել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Իսլամական համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղար Յուսեֆ Բեն Ահմեդ ալ Ուսայմինի հետ համատեղ մամուլի ասուլիսում:

«Ադրբեջանն իր պատասխանատու դիրքորոշումը ցուցադրել է նաեւ նոյեմբերի 10-ի հայտարարությունից հետո: Այդ օրվանից հետո ադրբեջանական կողմը Հայաստանին է փոխանցել ավելի քան 70 ռազմագերիների, իսկ Հայաստանը վերադարձրել է 12 ռազմագերիների: Ներկայումս Հայաստանի բարձրացրած հարցն առաջացել է նոյեմբերի 10-ից հետո շուրջ մեկ ամիս անց,- ասել է Բայրամովը՝ կրկին հայտարարելով, որ գերի ընկած հայ գերիները «հանցագործություն են կատարել: — Ադրբեջանի իրականացրած գործողության հետեւանքով, հայ զինվորականների խումբը չեզոքացվել է, իսկ 62 մարդ ձերբակալվել է: Հետաքննության արդյունքում հաստատվել է, որ այդ մարդիկ Ադրբեջանի տարածքում են տեղակայվել նոյեմբերի 26-ին: Գրեթե բոլորը Հայաստանի Շիրակի մարզից են»:

Մեկանբանույթուն