ԼՐԱՀՈՍՔԱՂԱՔԱԿԱՆ

Արթուր Ճաղարյանը` Իջևանի քաղաքապետի պաշտոնակատար

Նյութի աղբյուր` ՀՀ ՏԿԵՆ պաշտոնական կայք

Այսօր ՀՀ ՏԿԵՆ նախարար Սուրեն Պապիկյանն Իջևանի համայնքապետարանի աշխատակազմին է ներկայացրել քաղաքապետի պաշտոնակատար Արթուր Ճաղարյանին:


🔹Շնորհակալություն հայտնելով Տավուշի նորանշանակ մարզպետ Հայկ Ղալումյանին համայնքի ղեկավարման ընթացքում արդյունավետ աշխատանքի համար՝  նախարարը հույս է հայտնել, որ նոր նշանակումների արդյունքում սահմանային մարզի զարգացմամբ էլ ավելի կամրապնդվի Տավուշի մարզի և Իջևան քաղաքի միջև կապը:
🔹Նախարարը հաջողություն է մաղթել Արթուր Ճաղարյանին իրեն վերապահված գործառույթներն իրականացնելու գործում,  միաժամանակ հորդորելով աշխատակազմին՝ աջակցել նորանշանակ պաշտոնակատարի գործունեությանը և որպես պետական կառավարման կարևորագույն օղակի ներկայացուցիչներ՝ նպաստել երկրի կայունությանն ու առաջընթացին:
Սուրեն Պապիկյանը կարևորել է նաև Իջևան համայնքի խոշորացման գործընթացով պայմանավորված  առաջիկայում սպասվող ՏԻՄ ընտրությունները և դրանց ուղղությամբ նախապատրաստական աշխատանքները:
📍Իջևանի  համայնքապետի  պաշտոնակատար Արթուր Ճաղարյանը շնորհակալություն է հայտնել բարձր վստահության համար՝ հավաստիացնելով, որ քաղաքի առջև ծառացած բոլոր խնդիրները կլուծվեն համագործակցության մթնոլորտում:

Մեկանբանույթուն